ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

ՀՀԿ-ն որոշել է խորհրդի նիստը Ծաղկաձորում անել, իսկ «Իմ քայլը» հավաքի մասնակիցները Մեսչյան կլսեն

ՀՀԿ-ն որոշել է խորհրդի նիստը Ծաղկաձորում անել, իսկ «Իմ քայլը» հավաքի մասնակիցները Մեսչյան կլսեն
14.04.2018 | 10:19

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, թե շրջանառվում են տեղեկություններ, որ ՀՀԿ-ն որոշել է ապրիլի 14-ին խորհրդի նիստն անցկացնել ոչ թե ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում՝ Մելիք Ադամյան փողոցում, այլ՝ Ծաղկաձորում: ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես պետք է առադրվի որպես ՀՀ վարչապետի թեկնածու։ «Սա նշանակում է, որ մենք սկսել ենք ազդել կուսակցության որոշումների վրա և ինչքան լայն լինի մեր քաղաքացիների ընդգրկվածությունը, այնքան մեծ է լինելու այդ ազդեցությունը», - հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ սկսելու են քննարկել, թե ինչպիսին են լինելու հետագա քայլերը, եթե այդ տեղեկությունը հաստատվեց: Փաշինյանից «Իմ քայլը» հավաքի մասնակիցներից մեկը հետաքրքրվեց՝ ինչքան են կանգնելու հրապարակում, ինչին ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ինչքան պետք է, կանգնելու ենք, նման հարց չպետք է տայիք, եղբայր»:

Ներկաներին Փաշինյանը հանգստացրեց, որ երաժշտական մեծ ընտրանի ունեն և կարող են գեղեցիկ երաժշտություն միացնեն և արձագանքելով ներկա կանանցից մեկի հորդորին, ասաց. «Մեսչյան կլսենք»:

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ